Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կմեկնարկի նոյեմբերի 21-ին

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կմեկնարկի նոյեմբերի 21-ին
17.11.2012 | 11:16

Փառատոնն այս տարի նվիրվում է հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր, կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, նշեց նաև, որ նվագախումբն արդեն քանի տարի է, կարելի է ասել` իր ստեղծումից ի վեր, միշտ ներկայացնում է հայ կոմպոզիտորների գործեր:
Այս փառատոնի շրջանակներում հանդես են գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Ազգային օպերայի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը: Նոյեմբերի 26-ին Նարեկ Հախնազարյանը կատարելու է հայ կոմպոզիտորների թավջութակի համար գրված ստեղծագործություններ: Ֆրանսիայից կժամանի Հայկ Դավթյանը: Կլինեն նաև այլ հյուրեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ