Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ

Մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ
17.11.2012 | 19:06

Այս գիշեր Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլն է: Ինչպես տեղեկացնում են հայ աստղագիտական ընկերության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 8-22-ին դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը: Այս գիշերն այն կհասնի իր առավելագույն փուլին, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ:

Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդները հանդիսանում են ամենառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու: Օրինակ, Երևանի լուսավորությունը խիստ դժվարեցնում է ասուպների դիտելը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ