Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գրքի վաճառք` մամուլի կրպակներում և դեղատներում

Գրքի վաճառք` մամուլի կրպակներում և դեղատներում
20.11.2012 | 13:49

«Հայաստանյան 450 մամուլի կրպակներից 10-ում գրքեր են վաճառվում: Եթե ցուցանիշները դրական լինեն, գրքի վաճառք կկազմակերպվի բոլոր կրպակներում»,- այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Մամուլի կրպակներում գրքի վաճառքի համար տեղ է տրամադրում «Պրես Ստենդ» ընկերությունը: «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ գրքեր են վաճառվում նաև մի շարք դեղատներում:
«Գրախանութ այցելում է բնակչության 3 տոկոսը, դեղատուն` 50-ից ավելին, և վաճառքի զգալի աճ է նկատվում»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը, տեղեկացրեց նաև, որ գրքի տաղավար է բացվել Օպերայի և բալետի պետական թատրոնի տարածքում, ուր մինչև ժամը 15:00-ը գրքերը վաճառվում են 10 տոկոս զեղչով: «Մեր նպատակն է, որ մարդու աչքն ամեն տեղ գիրք տեսնի: Գրքի գովազդը օգտակար է ոչ միայն գրահրատարակիչներին, այլև ողջ հասարակությանը»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ