Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ» պարի մրցույթին

Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ» պարի մրցույթին
24.11.2012 | 12:57

«Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է երիտասարդ պարողների «Եվրատեսիլ» մրցույթին, որը տեղի է ունենալու Լեհաստանում` 2013-ի հունիսին:

Մարտին Հայաստանում կանցկացվի նախընտրական փուլ: Պարտադիր է, որ պարողներն ունենան պարարվեստի դասական կրթություն: Ելույթները կարող են լինել ազատ ոճի մեջ: Ընտրությունը կատարելու է պրոֆեսիոնալ ժյուրին:
Երիտասարդ պարողների «Եվրատեսիլին» մասնակցելու է շուրջ 15 երկիր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ