Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի սադրիչ սինթեզը (ֆոտոշարք)

Էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի սադրիչ սինթեզը (ֆոտոշարք)
10.12.2012 | 17:12

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի «Նախակերպեր» (PROTO-FORMS) ցուցահանդեսը, որը ներկայացնում է ժամանակակից արվեստի նշանավոր դեմքերից մեկի` Կամո Նիգարյանի երբևէ չցուցադրված վերացական աշխատանքները:

Կամո Նիգարյանն առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1967-ին Պուշկինի անվ. դպրոցում, որտեղ ուսանում էր: Ներկայացվել են հարյուր հիսուն աշխատանք:
Իր կարիերայի զարգացման ողջ ընթացքում Նիգարյանը հետևողականորեն զբաղվել է դիզայնով: Հատկապես առանձնանում է թատերական ներկայացումների, թանգարանների և կինոյի համար նրա ստեղծած ազդագրերը: Իսկ Նիգարյանի ստեղծած` Հեղափոխության, Եղիշե Չարենցի և Սերգեյ Մերկուրովի թանգարանների էքսպոզիցիաները ցուցահանդեսային ձևավորման եզակի օրինակներ են: Արվեստագետը մասնակցել է ոչ կոնֆորմիստական ցուցահանդեսների և «հեփփենինգների»: 70-ականների սկզբին նա նաև ստեղծում է «Սարդեր» (Spiders) ռոք խումբը, որը հայտնի է դառնում հայկական անդերգրաունդ երաժշտական շրջանակներում:
Արվեստագետների բնորոշմամբ` Նիգարյանի` էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի սադրիչ սինթեզը շփոթեցնում էր իր զգայական և պարադոքսալ բնույթով: Խորհրդային մշակութային կառույցները հիմնականում անտեսել են նրա աշխատանքները, որոնք հակասում էին պաշտոնական գաղափարախոսությանը: Բացառություն է կազմել ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր տնօրեն Հենրիկ Իգիթյանը` ընդգրկելով Նիգարյանի կտավները թանգարանի մշտական ցուցադրության մեջ: Նույն Իգիթյանի շնորհիվ Հայաստանի անկախացումից հետո նրա աշխատանքները ցուցադրվել են հայ արդի արվեստը ներկայացնող բացմաթիվ միջազգային ցուցահանդեսներում` Փարիզում, Հռոմում և Թեհրանում: Սակայն, միայն 2001-ին արվեստագետը համաձայնում է կազմակերպելու անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության տանը:
«Նախակերպեր» ցուցահանդեսը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությունն է` Նիգարյանի այրի, թանգարանագետ Մարինե Հարոյանի համագործակցությամբ: Ցուցահանդեսի և պատկերագրքի հայեցակարգի հեղինակն է Սիդնեյի համալսարանի դոկտորանտ, արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանը:
Ցուցահանդեսում ընդգրկված է շուրջ հիսուն աշխատանք: Այն կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ