18.01.2022|
18:20
XIX դ․ կեսերին փարիզահայությունը փոքրաթիվ էր, այստեղ էին գտնվում հիմնականում պոլսահայ վաճառականներ, ուսանողներ և այլք, իսկ ձևավորված համայնք գոյություն չուներ։ Կազմակերպչական տեսակետից հենց եկեղեցին պետք է ստանձներ գաղթավայրի ձևավորման գործառույթը, և Աստծո սեփական տաճար ունենալու առաջին փորձերն արվեցին 1854 թ․ և 1865-ին։