Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Եթե նա չլիներ, չէինք լինի նաև մենք»

«Եթե նա չլիներ, չէինք լինի նաև մենք»
17.01.2013 | 18:39

Սիրված դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի հրաժեշտի արարողությունը կայացավ այսօր` ժամը 12:00-14:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

Սիրված արտիստի դին ամփոփվեց քաղաքային պանթեոնում:
«Աբաջյանը կես դար շարունակ հայ պոեզիայի ձայնափողն էր, նա կարողանում էր ունկնդրին տանել բանաստեղծների աշխարհ: Պոեզիայի ընկալումը բնատուր էր, օժտված էր բացառիկ ձայնով»,- մեզ հետ զրույցում ասաց վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, հավելով, որ եթե ձայնի բացառիկության համաշխարհային մրցույթ լիներ, Աբաջյանը կարող էր ընդգրկվել լավագույն հնգյակի մեջ:
Իր ժամանակի մեջ գնահատված ու սիրված արտիստին կճանաչի՞ արդյոք նոր սերունդը:
«Հիմա լսո՞ւմ են Արուս Ոսկանյանի կամ Սուրեն Քոչարյանի ձայնագրությունները, երիտասարդները գիտե՞ն նրանց,- ասաց Սիլվա Յուզբաշյանը:- Ես չգիտեմ, դա ժամանակի խնդիր է, կարող եմ ասել, որ եթե նա չլիներ, չէինք լինի նաև մենք: Նրա ասմունքը վարակիչ էր»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ