Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բեռնդ Գլեմզերը կրկին Երևանում է

Բեռնդ Գլեմզերը կրկին Երևանում է
21.01.2013 | 14:17

Փետրվարի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա առաջին համերգը, որի մենակատարը ճանաչված գերմանացի դաշնակահար Բեռնդ Գլեմզերն է:

Սա դաշնակահարի առաջին այցելությունը չէ, նա մի քանի համերգներ է ունեցել Երևանում:
Այս անգամ Գլեմզերը կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը, Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Փետրվարին սպասվում է ևս երեք բացառիկ համերգ: Երաժշտասերները կվայելեն ջութակահար Հայկ Դավթյանի, Հակոբ Ջաղացպանյանի, Յուն Սու Ռեեի կատարումները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ