«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Չափից ավելի աչք մտնելը լավ բան չէ

Չափից ավելի աչք մտնելը լավ բան չէ
07.02.2013 | 15:04

Հօգուտ Սերժ Սարգսյանի աշխատելը դպրոցի տնօրենների համար պատժելի է։ «Պարոն Աշոտյան, Ձեզ հանձնարարվել էր, որ խստագույնս վերահսկողություն իրականացվի, որ դպրոցներն առնչություն չունենան ընտրությունների գործընթացին»,- կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հիշեցրեց վարչապետը և ԿԳ նախարարին հարցրեց, թե ինչպիսին է իրավիճակն այսօր։ Հարցադրումը պատահական չէր. պարզվում է, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի դպրոցի և Արարատի մարզի Մասիս քաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրեններ թևքերը քշտած լծվել և լծել են իրենց աշխատակիցներին և աշակերտներին ձայնահավաքագրման գործին։ «Ագարակի դպրոցի և Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենները խիստ նկատողություն են ստացել։ Գրավոր Արարատի մարզպետին հանձնարարել եմ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող խախտում թույլ տված ուսումնական հաստատությունների ղեկավարներին խիստ նկատողություն տալ»,- պարզաբանեց ԿԳ նախարար Արմեն Աշկոտյանը և վստահեցրեց վարչապետին, որ իրենք նախապես բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին գրավոր զգուշացրել են, որ ուսումնական հաստատությունները զերծ մնան ընտրական գործընթացից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ