Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ի՞նչ երգով է ներկայանալու Գոռ Սուջյանը

Ի՞նչ երգով է ներկայանալու Գոռ Սուջյանը
09.02.2013 | 18:04

«Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը ներկայացնող երգիչ Գոռ Սուջյանի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ստացել է մոտ 50 երգի հայտ: Հայտերի մեծամասնությունը Հ1-ը ստացել է արտերկրից: Առաջատար երգ դեռևս չկա: Երգերի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը: «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հույսեր է կապում հայ կոմպոզիտորների հետ:
Հայ կոմպոզիտորներից երգի հայտ են ներկայացնելու Գոռ Սուջյանը, Արա Մարտիրոսյանը, Լազառոն:
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացված հայտերից ընտրելու է առավելագույնը 5 երգ, հնարավոր է նաև ավելի քիչ: Երգի ընտրությունը կկատարվի հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ ըստ լուրերի, Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին Գոռ Սուջյանը պետք է ներկայացներ Հայաստանը: «Իրատես de facto» -ին տված հարցազրույցի ժամանակ, երգիչը անդրադառնալով «Եթե որոշվի, որ դուք եք ներկայացնելու Հայաստանը, գնալու եք քաղաքական «պատերազմի՞», թե՞ երգի մրցույթի» հարցին` պատասխանեց,- «Եվրատեսիլն» ինձ համար տոն է, ու, կարծում եմ, բոլորի համար է այդպես: Ես քաղաքականության հետ կապ չունեմ: Ոչ էլ բիզնեսի: Եթե մենք գնանք, գնալու ենք երգ ներկայացնելու»:
Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին Հայաստանը հրաժարվեց մասնակցել: Մրցույթը հաղթեց Շվեդիան ներկայացնող Լորինը իր «Euphoria» երգով, հավաքելով 372 միավոր:
«Եվրատեսիլ-2013»-ը կկայանա մայիսի 14-18-ին Շվեդիայի հարավում տեղակայաված Մալմյո քաղաքում: Մրցույթում հաղթանակի համար պայքարելու է մոտ 40 երկիր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ