Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայ արձակն ու պոեզիան` պարսկերեն

Հայ արձակն ու պոեզիան` պարսկերեն
11.02.2013 | 12:55

Օրերս գրողների տանը «Ծիածան» գրքի շնորհանդեսն էր: Գրքում ներկայացված են 16 հայ գրողի պարսկերեն թարգմանված 22 նովելներ (Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան, Վահագն Գրիգորյան, Պերճ Զեյթունցյան, Սուսաննա Հարությունյան և այլք): Թարգմանիչը Էմմա Բեգիջանյանն է: Մասնագետների հավաստմամբ` արվել են բնագրին համարժեք թարգմանություններ:

Գրքի առաջաբանի հեղինակը Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական ՄԵՀՐԱՆ ՇԻՐԱՎԱՆԴՆ է: «Այս գիրքն այնքան հետաքրքիր է, որ ես մոտ տասն անգամ ընթերցել եմ,- ասաց նա:- Ես զգացի, որ մեր երկու երկրներում մի ընդհանուր ոգի է իշխում, կյանքը նույնանման է` թե ներսում, թե՛ դրսում, թե՛ շուկայում, թե տներում»: Մշակույթի դեսպանի համոզմամբ` գրքում տեղ գտած պատմվածքները ցույց են տալիս հայ և իրանական քաղաքակրթության և մշակույթի ընդհանրությունները: Նա նշեց նաև, որ Իրանում հայ ժամանակակից արձակը մեծ արձագանք է ունեցել:
Հավելենք, որ ժամանակակից հայ 12 անվանի բանաստեղծներ, այդ թվում Հովհաննես Գիրգորյանը, առանձին գրքերով թարգմանվել են ու ներկայացվելու են իրանալեզու ընթերցողին:
Խոսելով վերջին շրջանի գրական անցուդարձի մասին` ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն ընդգծեց, որ հայ գրականությունը թարգմանվել ու ներկայացվել է արտասահմանից ընթերցողին մի շարք լեզուներով: Պոեզիան թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, շվեդերեն, ռուսերեն, վրացերեն, հայ արձակը` անգլերեն, ֆրանսերեն և պարսկերեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ