Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Համացանցը փոխել է առօրյա կյանքի կառուցվածքը

Համացանցը փոխել է առօրյա կյանքի կառուցվածքը
11.02.2013 | 14:04

Այսօր տեղի է ունեցել «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն:

«Այսուհետ համացանցն օգտագործել միայն էլեկտրոնային փոստի կամ սոցիալական ցանցում էջ ունենալու համար չի կարող բավարար համարվել: Անգամ համացանցի տարածումը ողջ հանրապետությունում բավարար չէ էլեկտրոնային հասարակություն ունեցող երկիր համարվելու համար»,- ասել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը և հավելել, որ երկու կողմից փակ սահմաններ ունեցող Հայաստանի համար այս անսահման տարածությունը կարող է կայունություն, մրցունակություն և զարգացում ապահովել տարբեր ոլորտներում:
Գրքում զետեղված լրագրողական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում վերջին 5 տարիներին քաղաքական և ընտրական գործընթացներում համացանցի ազդեցությանը, ցանցային պատերազմներին, լրատվամիջոցների փոխակերպմանը և այլն:
Սուրեն Դեհերյանի կարծիքով` անհրաժեշտ են պետական նախաձեռնություններ և շարունակական ներդրումներ վիրտուալ Հայաստանում ցանցային ծառայությունների ենթակառուցվածքը զարգացնելու համար:
Գիրքը կտարածվի անվճար հիմունքներով, էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ներբեռնել www.jnews.am/book-access-zone էջից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ