Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրայով»

«Եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրայով»
10.03.2013 | 20:49

Կարևոր հայտարարությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր երկու օր առաջ՝ Մարտի 8-ի հանրահավաքի ժամանակ, այսօր հնչեց Ազատության հրապարակի հարթակից: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մասնավորապես ասաց.
«Եթե ինքն ասելիք ունի, սիրով կլսեմ Ազատության հրապարակում: Մինչև ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջով և քվեով պիտի ինքնաբացարկ հայտնի և ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Եթե նա ապրիլի 9-ին կեղծ երդում տա, եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրայով, և քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտնել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու, իմ արածը հացադուլ չէ` կեղծիքադուլ է, ստադուլ է»:
Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքային ակտիվ պայքարի փուլից սահուն անցում է կատարում դեպի պասիվ փուլ, թերևս, ինքն էլ շատ լավ հասկանալով, որ նույն սցենարով ու նույն դերակատարներով խաղարկվող «Բարև»-ի բեմադրություններն արդեն հոգնեցնում են «հանդիսատեսին»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ