Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մարտի 15-ը` Քնի համաշխարհային օր

Մարտի 15-ը` Քնի  համաշխարհային օր
15.03.2013 | 12:53

2013 թ. մարտի 15-ը Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի կողմից հայտարարված է Քնի համաշխարհային օր (ՔՀՕ), որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Քնի խանգարումների հայկական ասոցիացիան նույնպես մասնակցում է այս կարևոր նախաձեռնությանը: Քնկոտությունը և անքնությունը վերածվել են գլոբալ համաճարակի` բացասաբար անդրադառնալով առողջության ու կյանքի որակի վրա: ՔՀՕ կարևորագույն խնդիրն է նպաստել քնի խանգարումների կանխարգելմանը:

Մասնագետների վկայությամբ` քնի վրա բացասաբար են ազդում երկարատև աշխատանքը, ավելորդ լարվածությունը, հեռուստացույցի երկարատև դիտումը, համակարգչով աշխատելը և այլն: Անքնությանը ենթակա են թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները, անգամ` երեխաները:
Ի դեպ, ցերեկային քունը նույնպես դրական ազդեցություն ունի: Մասնագետները վստահեցնում են, որ աշխատանքի վայրում քնելը լավ է ազդում սրտի աշխատանքի վրա: Այն մարդիկ, ովքեր հասցնում են աշխատանքային ընդմիջման ժամին մի փոքր ննջել, ավելի քիչ են հակված սրտանոթային հիվանդություններ ունենալուն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ