Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Եթե չենք պահում հոգևոր կողմը, մնացածը դառնում է ինքնանպատակ»

«Եթե չենք պահում հոգևոր կողմը, մնացածը դառնում է ինքնանպատակ»
30.03.2013 | 15:06

Տեր Եսայի քահանա ԱՐԹԵՆՅԱՆԻ փոխանցմամբ՝ Սուրբ Հարության տոնը խորհրդանշում է հավիտենականությունը և ամենից առաջ պետք է պահպանվի տոնի հոգևոր խորհուրդը. «Տոնը ազգային ու հոգևոր առումով տարբեր դրսևորումներ ունի, սակայն երկուսն էլ կարևոր են: Բայց եթե չենք պահում հոգևոր կողմը, մնացածը դառնում է ինքնանպատակ»,-ասաց նա, նշելով, որ քրիստոնեության մեջ չկա ավարտ, և Հարության տոնը գալիս է փաստելու, որ ամեն ինչ սկսվում է նորից: «Երբ Քրիստոսին խաչը բարձրացրին, մտածեցին, թե հաղթեցին նրան: Բայց նա ասում էր՝ ես եկել եմ չարչարվելու ու խաչվելու համար: Իրականում հարություն առնելով՝ նա փաստեց իր հաղթանակը։ Քրիստոսը հաստատեց իր հաղթանակը և հասավ իր նպատակին: Երբ ասում ենք՝ չարչարակից լինել Քրիստոսին, նկատի չունենք նրա անցած նույն ճանապարհն անցնել: Մեզ համար խաչի ճանապարհը զոհաբերության ճանապարհ է, երբ մարդը կարողանում է իր նմանի համար հոգևոր սնունդ դառնալ: Քրիստոսի այդ հաղթանակը մեզ նորովի ապրելու պատգամ է տալիս: Վերջին խոսքը մահվանը և հուսահատությանը չէ, այլ կյանքինը և հավիտենականությանը: Այն, ինչի համար որ եկել էր, իրականություն դարձավ»,-շարունակեց քահանան:
«Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ էլ, անդրադառնալով ժողովրդական ծեսերին, նշեց, որ եկեղեցին պահել է մեր մշակույթը հազարամյակներով:
«Քահանաներն արել են ծիսակարգ, ժողովուրդը, հատկապես՝ մինչև 14 տարեկան երեխաները, համախմբվում ու Հարության ավետիսներ էին երգում: Նրանք խաղերի միջոցով պատմում էին Քրիստոսի տանջանքները, հարությունը»,- ասաց նա:
Հասմիկ Բաղրամյանն ընդգծեց, որ ժողովրդական ծեսերը ճիշտ ներկայացնելու համար պետք է միավորվեն եկեղեցին ու ազգագրությունը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ