Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Միմինոյի հերոսների հետքերով» և ոչ միայն

«Միմինոյի հերոսների հետքերով» և ոչ միայն
01.04.2013 | 16:12

«Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Միմինոյի հերոսների հետքերով» նախագիծը, որին ակնկալվում է նաև վրաց կինոգործիչների մասնակցությունը:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հրավերով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը` մարտի 20-22-ը գտնվում էր Թբիլիսիում:Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:
Երկու երկրների միջև նախատեսվում է իրականացնել կինոյի օրեր՝ հետահայաց ցուցադրություններ, երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքներ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտագնա ցուցադրություններ Վրաստանում։ Հյուրախաղերի համատեքստում կկազմակերպվեն Հայաստանի ջազ նվագախմբի, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի համերգները Թբիլիսիում, էթնո-ջազ համերգը` Բաթումիում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «Երևան-Թբիլիսի-տրանզիտ» նախագծի կազմակերպման և իրականացման շուրջ։
Հավելենք, որ Հայաստանում և արտերկրում մեծ շուքով նշվելու է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու մեծ կոմպոզիտորի հոբելյանին նվիրված միջոցառումներին ` կազմակերպելով համերգ նաև Թբիլիսիում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ