Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Կոմիտասն այդ օրերում»

«Կոմիտասն այդ օրերում»
02.04.2013 | 14:30

«Իրական» հոգեբանական թատրոնը Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի հիման վրա ներկայացնում է «Կոմիտասն այդ օրերում» բեմադրությունը (ռեժիսոր` Սարգիս Արզումանյան):

Փաստավավերագրական այս ներկայացումը բեմադրվել է 2012-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Ներկայացման ընթացքում ցուցադրվում է «Հոգիների աճուրդ» փաստավավերագրական Ֆիլմը` նկարահանված «Hollywood»-ում` 1919-ին:
Սարգիս Արզումանյանի խոսքով` հոգեբանական թատրոնի նպատակն է թափանցել հասարակության «հոգու մեջ», բարձրացնել հոգեբանական խնդիրներ` ցանկացած իրավիճակ ներկայացնելով մաքսիմալ ռեալ:
«Բեմում կատարվող յուրաքանչյուր գործողություն դերարարը պետք է իրոք կատարի, հոգեբանորեն պետք է հասնի տվյալ իրավիճակի գագաթնակետին, որպեսզի դա ոչ թե ցուցադրի, այլ ապրի բեմի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Թատրոնը մասնակցել է «Գիսանե» երիտասարդական, «X» հանրապետական, «Հայ Ֆեստ» միջազգային փառատոներին: Այս տարի հայտ են ներկայացրել «Չելիաբինս» էքսպերիմենտալ թատրոնների փառատոնին մասնակցելու համար:
«Իրական» հոգեբանական թատրոնը հիմնադրվել է 2010-ին, փորձաշրջանը սկսել է 2008-ից` ներկայանալով «Քսան րոպե հրեշտակի հետ» (Ալեքսանդր Վամպիլով), «Կործանում կամ Արիադնա և Դոն Ժուան» (Կլեռ Լեժիոն), «ԵՍ» (հանգավոր խրատափիլիսոփայական մոնո-իմպրովիզացիա, Հայկ Զաքարյան), «Կալիգուլա» (Ալբեր Քամյու) ներկայացումներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ