Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նվիրվում է կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին

Նվիրվում է կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին
03.04.2013 | 13:20

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա Կոմիտասի անվան պետական քառյակի համերգը:

Դասական երաժշտության այս համերգաշարը նվիրվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին:
Ծրագրում` Շուման (Կվարտետ Nr.3, op 41), Միրզոյան (Լարային կվարտետ), Կոմիտաս-Ասլամազյան (Հայկական մանրանվագներ):
Կենտրոնի հանրային կապերից տեղեկացնում են, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921-ին, Ռոմանոս Մելիքյանի կողմից, որպես երաժշտական կենտրոն, իսկ երկու տարի անց այն վերափոխվել է բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության: Առաջին դասախոսներն էին դաշնակահարներ Ա. Մնացականյանը, Ի. Մադաթյանը, Ե. Խոսրովյանը, ջութակահարներ Ա. Գաբրիելյանը, Դ. Սողոմոնյանը, Գ. Միրզա-Ավագյանը, ինչպես նաև Ա. Կոտլյարևսկին և Ա. Այվազյանը:
Կոնսերվատորիան ունի ուսանողական սիմֆոնիկ, կամերային, ժողովրդական գործիքների նվագախմբեր և ժողովրդական երգչախումբ, կամերային խմբեր` եռյակ, քառյակ, փողային վեցյակ և այլն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ