Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կցուցադվրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիա

Կցուցադվրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիա
04.04.2013 | 17:01

Ապրիլի 5-ին ժամը 14.30-ին,Աբովյան քաղաքի մոտակայքում (Աբովյան-Մայակովսկի խաչմերուկ) գտնվող շինհրապարակում «Ճանապարհ» ՍՊԸ-ն 130մ ճանապարհահատվածի վրա կցուցադրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան՝ ամերիկյան «Կատերպիլար» կազմակերպության նորագույն տեխնիկայի օգտագործմամբ։

Տեխնիկայի ցուցադրությանն ու աշխատանքի փորձարկմանը կմասնակցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Լրագրողներին շինհրապարակ տեղափոխող ավտոբուսն «Անի» հյուրանոցի մոտից կշարժվի

ժամը 14.00-ին։

Գիտագործնական ցուցադրության ընթացքում ներկայացվող ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մի մեթոդ, ըստ որի հատուկսարքավորումների միջոցով ճանապարհային պահվածքը մինչև 50 սմ խորությամբ մանրացվում է, ավելացվում է ցեմենտ, բիտում կամ քիմիական որոշ նյութեր, որոնք մեծացնում ենմանրացված նյութի ամրությունը։ Ստացված խառնուրդն օգտագործվում է որպես ճանապարհային պահվածքի հիմք, որի վրա՝ կախված ճանապարհի նշանակությունից, տեղադրվում էմեկ կամ երկու շերտ ասֆալտբետոն։ Այս մեթոդի կիրառման արդյունքում՝ 25-30%-ով կրճատվում է ճանապարհային պահվածքի հիմքի վրա կատարվող ծախսերն ու ժամանակը, որակական առումով՝ 10-30%-ով երկարեցվում է ճանապարհների շահագործումը։

Միջոցառմանը մասնակցում են 150-ից ավելի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Սինգապուրից, ինչպես նաև Ռուսաստանից, Ուկրաինաից, Ղազախստանից, Բելառուսից, Վրաստանից և ԱՊՀայլ երկրներից։

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ