Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնում կցուցադրվի վերջին 20 տարում նկարահանված հայկական ֆիլմերի մեծ ընտրանի»

«Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնում կցուցադրվի վերջին 20 տարում նկարահանված հայկական ֆիլմերի մեծ ընտրանի»
10.05.2013 | 22:57

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 10-13-ը կիրականացվի «Բաց դռներ» (Open Doors) ծրագիրը: Անցյալ տարի «Ոսկե ծիրանի» հրավերով Հայաստանում հյուրընկալվել էին «Բաց դռներ» ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան և Լոկառնոյի փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը: «Բաց դռներ» ծրագրի նպատակն է օժանդակել առաջնային փուլում գտնվող նախագծերի զարգացմանը և գտնել համատեղ արտադրության գործընկերներ:
Ծրագիրը յուրաքանչյուր տարի անդրադառնում է որևէ տարածաշրջանի կինոգործունեությանը: Այս տարի ընտրված է Կովկասի տարածաշրջանը` երեք երկրներով՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան:
«Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել էր լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որոնցից ընտրվել են 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ 3 երկրից ստացվել էր մոտ 116 հայտ, որի արդյունքում նախընտրական փուլը հաղթահարել են 12-ը:
Ժյուրիի կողմից հաղթող ճանաչված նախագծերը կպարգևատրվեն 40.000, 7.000 և 6.000 եվրո մրցանակներով:
Տեղեկացնենք, որ Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի Կովկասյան ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաև վերջին 20 տարում նկարահանված հայկական ֆիլմերի մեծ ընտրանի:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ