Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հանգստի վայրերն ու հուշարձանները` վճարովի

Հանգստի վայրերն ու հուշարձանները` վճարովի
11.05.2013 | 13:15

Համայնքի եկամուտներն ավելացնելու, զբոսաշրջությունը խթանելու համար օրենսդրական նոր փոփոխություններ են սպասվում: Ըստ որի` հանրային հանգստի վայրերի օգտագործման համար համայնքը կարող է շնչի համար 1000 դրամ սահմանել: Մշակույթի հուշարձաններ այցելելու համար 4000 դրամ է առաջարկվում: Առկախ հարցեր էլ կան` նոր բիզնես-ծրագրում եկեղեցիները պե՞տք է ներառել, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս տարբերակել զբոսաշրջիկին եկեղեցու այցելուից:

Հավելենք, որ վերոնշյալ նախագիծը քննարկման փուլում է:

Մի բնություն ունեինք, դա էլ կողպեքի տակ դրեցիք, հուշարձանների մասին էլ չենք խոսում: Մի հարց էլ մենք առաջ քաշենք` ինչպե՞ս ապրել Հայաստանում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ