Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Նորօրյա աղոթք»` «Գաֆէսճյանում»

«Նորօրյա աղոթք»` «Գաֆէսճյանում»
14.05.2013 | 13:50

Սահյան, Սևակ, Չարենց, Էմին, Շահնազ, Կոմիտաս, Աբրահամյան, Միրզոյան, Մելիքյան:

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում սպասվում է երաժշտության ու պոեզիայի երեկո:
«Նորօրյա աղոթք» խորագիրը կրող դասական երաժշտության համերգաշարը ներկայացնում է Մարինա Հովհաննիսյանը (Ֆրանսիա): Մասնակցում են նաև միջազգային մրցույթի դափնեկիր, միջազգային փառատոնի ոսկե գավաթակիր Լուսինե Մարկոսյանը (սոպրանո), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը (դաշնամուր):
Հավելենք, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ