Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Դասական օպերետ. «Պաղտասար աղբար»

Դասական օպերետ. «Պաղտասար աղբար»
20.05.2013 | 18:35

Մայիսի 22-ին կկայանա Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» ստեղծագործության օպերետի պրեմիերան:

Առաջին անգամ է հայկական բեմում «Պաղտասար աղբարը» ցուցադրվում որպես օպերետ: Բեմականացումը, ըստ էության, դասական է: Նվիրված է Հակոբ Պարոնյանի ծննդյան 170-ամյակին: Կերպարները մարմնավորում են վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Մխիթար Մելքոնյանը, «Մհեր Մկրտչյան» թատրոնի դերասան Արթուր Հակոբյանը, Մարգարիտա Խաչատրյանը և այլք: Անուշի դերակատարը երգչուհի Լեյլա Սարիբեկյանն է: Օպերետի կոմպոզիտորն ու բեմադրիչը` Հրանտ Աղաջանյանը:
«Պաղտասար աղբարը» հանդիսատեսի դատին կհանձնվի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում:
Բեմադրմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ամերիկահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ