Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Արա Գյուլեր. «Հայ լինելը առավելություն է»

Արա Գյուլեր. «Հայ լինելը առավելություն է»
04.06.2013 | 19:18

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս:

Վարպետի աշխատանքները Հայաստանում տարբեր առիթներով ցուցադրվել են, բայց 100-ից ավելի գործ երբևէ չի ներկայացվել Հայաստանի որևէ ցուցասրահում:
Արա Գյուլերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 130 պատկեր է բերել, բայց 35-ը չեն կարող ցուցադրել, որովհետև տեղ չկա ցուցասրահում:
Վարպետը պնդում է, որ լուսանկարչությունը արվեստ չէ, այլ մի ուրիշ աշխարհ: «Արվեստ է կինոն, որ մտածում ես, սցենար գրում, ընթացք ես որոշում, որ իրականության հետ կապ չունի, իսկ լուսանկարը իրականությունն է»,- ասաց նա:
«Ազգությունը, հայ լինելը խնդիրներ, խոչընդոտներ չի՞ ստեղծել «Դարի լավագույն լուսանկարիչ», «Ամենաճանաչված հայ», «Ստամբուլի աչք» և այլ տիտղոսների արժանացած ստամբուլահայ լուսանկարչի համար»: Անդրադառնալով irates.am-ի այս հարցին` Արա Գյուլերն ասաց, որ հայ լինելը խնդիր չէ: «Հայ լինելը առավելություն է»,- ընդգծեց նա:
Հավելենք, որ մոտակա ամիսներին հայ արվեստասերները հնարավորություն ունեն դիտելու Արա Գյուլերի տարբեր տարիների աշխատանքները` արված Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի ամենատարբեր երկրներում: Առանձին բաժնով ներկայացված են նաև հանրաճանաչ անձանց լուսանկարները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի ուրբաթ օրվա (7.06.2013) համարում:

Դիտվել է՝ 2260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ