Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ազնավուրի մասնակցությունը «Ոսկե ծիրանին»

Ազնավուրի մասնակցությունը «Ոսկե ծիրանին»
22.06.2013 | 11:33

«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի բացմանը ներկա է լինելու աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրը:

Այս մասին տեղեկացնում են կինոփառատոնի կազմակերպիչները և նշում, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը որոշակի աջակցություն է ցուցաբերելու փառատոնին, որի էպիկենտրոնը Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Մասնավորապես կներկայացվեն Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընիս դը լա Պատելյիեի «Թոբրուկ գնացող տաքսին» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը:
Փառատոնի բացումը կազդարարի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմը: Փակման ֆիլմը «Փարաջանովն» է:

Հավելենք, որ Շառլ Ազնավուրը «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի Պատվավոր խորհրդի անդամ է: Կինոփառատոնի շրջանակում Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյեի աստղը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ