Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեկնարկում է թավջութակահարների միջազգային փառատոնը

Մեկնարկում է թավջութակահարների միջազգային փառատոնը
26.06.2013 | 11:31

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների 4-րդ փառատոնն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

Փառատոնն անցկացվելու է հունիսի 26-ից հուլիսի 23-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա՝ «Արս լունգա» դուետի նոր նախագծի` «Հայ կամերային երաժշտության անթոլոգիայի» շնորհանդեսով: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն (կլարնետ) և նրա որդին` 10-ամյա Մաքսիմը (դաշնամուր):

Թալալյան եղբայրների անվան փառատոնը հիմնադրվել է չորս տարի առաջ, Արամ Թալալյանի նախաձեռնությամբ, որպես թավջութակի փառատոն, 2010-ին ընդլայնվել և դարձել է ալտի և թավջութակի փառատոն: Հետագայում համերգային ծրագրերում ընդգրկվել են նաև գործիքային և նվագախմբային կատարումներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ