Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բոլոր խոսակցությունները 150 դրամի մասին էին

Բոլոր խոսակցությունները 150 դրամի մասին էին
23.07.2013 | 00:33

Թե համացանցում, թե երթուղայիններում մարդիկ բաժանվել են երկու խմբի` 150 դրամ վճարողների, և 150 դրամ չվճարողների:
Նախ ասեմ, որ քաղաքային տրասնպորտի բարեփոխումից մեր թաղամասը` Քանաքեռը մեծապես տուժել է: Թե ինչու, դա այլ թեմա է: Այսօր աշխատանքի եմ գնացել գրեթե դատարկ 47 համարի երթուղիով և վերադարձել եմ տուն նույնքան դատարկ 32-ով: Երկու դեպքում էլ վճարելով 100 դրամ: Նախապես բարի մարդիկ զգուշացրել էին` քանաքեռցիները վճարում են 150:
Ես ՀՀ հանրապետության քաղաքացի եմ: Իմ համաքաղացիները վանկարկում են` ՄԻ՛ ՎՃԱՐԵՔ 150 դրամ:
Իմ երթուղին ձգվում էր Քանաքեռից Մաշտոցի պողոտա: Ճանապարհին բոլոր խոսակցությունները 150 դրամի մասին էին: Աջից-ձախից հնչող կիսաձայն կարծիքներն, ի վերջո, վերածվեցին համընդհանուր խոսքուզրույցի:
Դիմացի մայթում երիտասարդ ակտիվիտները վանկարկում էին` ՄԻ՛ ՎՃԱՐԵՔ 150 դրամ: 47-ի ուղևորները եզրահանգում էին` չվճարելով հարց չես լուծի:
«Գիտեք` իմ սրտո՞ վ է, ես էլ ձեր պես բանվոր մարդ եմ...Էս ժամին 47- ը ե՞րբ էր էսքան դատարկ եղել: Բոլորդ իջեք, ես իմ գրպանից կվճարեմ: Կհասնեմ կայանատեղ, իմ նման մի քանի վարորդի կհավաքեմ, գործադուլ կանենք»,- ասաց վարորդն ու հորդորեց երթուղայինում ագիտացիա չանել, գնալ քաղաքապետարան, էնտեղ բողոքել:
«Վարպետ, գործադո՛ւլ արեք»,- ասացի` իջնելիս: Կարծում եմ` կաներ, եթե մարդիկ խոսելու փոխարեն միանային համընդհանուր ակցիային:
Տուն դառնալիս` պատկերը նույնն էր: Բոլոր խոսակցություները 150 դրամի մասին էին: Մարդիկ անհաղորդ աչքերով նայում էին երթուղայինը շրջապատող ու կոչով իրենց դիմող ակտիվիստներին:
Քանաքեռում անաղմուկ էր:
Մի երիտասարդի ձեռքից ընկավ 100 և 50 դրամանոցը: Ես վճարեցի իմ 100-ը` բարձրաձայն շեշտելով գումարի չափը:
Հետո՞ :
Ասե՛մ: 150 դրամ վճարողներն էլ են ամաչում, 100 դրամ վճարողներն էլ: Ընտրեք` երկրորդը: Համոզված եմ, որ վարորդները սպասում են համընդհանուր պոռթկման, որ գործադուլ անելու հիմնավոր պատճառ ունենան:
Վաղը կրկնակի եք աշխատելու, որ ձեր երեխան ոտքով չգնա համալասարան, որ ձեր հարևանը տունտեղը չվաճառի, ինչ է թե` փախչի երկրից:
Տրանսպորտային անհնազանդությունը մայրաքաղաքում շարունակվում է...

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ







Դիտվել է՝ 1681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ