Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Վարուժան Ոսկանյան. «Կարծում եմ` կարևորն այն է, որ միջուկը հայկական լինի, ոչ թե կեղևը»

Վարուժան Ոսկանյան. «Կարծում եմ` կարևորն այն է, որ միջուկը հայկական լինի, ոչ թե կեղևը»
19.09.2013 | 15:22

Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանն առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի:

Գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր-նախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009-ին` արժանանալով միջազգային մամուլի և գրական շրջանակների բարձր գնահատականներին:
Վեպը թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայերեն: Ի դեպ, առաջին գիրքն է, որ թարգմանվել է անմիջապես ռումիներենից հայերեն:
«Իրատես de facto»–ի հետ հարցազրույցի ժամանակ գրողը նշել էր, որ հայերեն չի գրում, որովհետև, դժբախտաբար, հայ ընթերցող չկա Ռումինիայում: «Կարծում եմ` կարևորն այն է, որ միջուկը հայկական լինի, ոչ թե կեղևը: Օտարագիրները հայ մշակույթի դեսպան են դրսում»,- ասաց նա:
Անդրադառնալով «Ինչի՞ մասին է «Շշուկների մատյանը» և ավելի շատ ո՞ւմ է ուղղված` հա՞յ ընթերցողին, թե՞ դրսի» հարցերին պատախանեց. «Գիրքս նախ և առաջ մոռանալու ջանք է, նաև` մեր պատմության գլխավոր արժեքները, մեր սովորույթները, մշակույթը, երգերը, խոհանոցը, մեր տանջանքը և մեր հույսերը համաշխարհային ընթերցողին ներկայացնելու փորձ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ