Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Էլի երգուպար

Էլի երգուպար
25.09.2013 | 13:08

«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը և «Առնո Բաբաջանյան» հիմնադրամը կազմակերպում են «Ռուսաստանի գլխավոր երգերը» խորագրով ուսանողական մրցույթ-փառատոն: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես» լրատվական գործակալությունից: Մասնակցել կարող են ՀՀ բուհերի ուսանողները: Մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև Ջավախքի և Սփյուռքի համայնքներ: Մրցույթին չեն կարող մասնակցել միայն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, քանի որ այն նախատեսված է ոչ պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիների համար:

Հայ-ռուսական մշակութային յուրօրինակ այս «երկխոսությունն» առաջին անգամ է կազմակերպվում: Մինչ այդ «Հարմոնիա» կենտրոնը երեք տարի անընդմեջ անցկացրել է Բաբաջանյական երգի փառատոն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ