Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Այդ ես չեմ» ֆիլմը` «Կինոշոկ» փառատոնում

«Այդ ես չեմ» ֆիլմը` «Կինոշոկ» փառատոնում
26.09.2013 | 12:39

Երևանի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային կինոյի մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը ԱՊՀ և մերձբալթյան երկրների «Կինոշոկ» կինոփառատոնում ստացել է երկու պատվավոր մրցանակ` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում: «Այդ ես չեմ» ֆիլմն ունի ևս մեկ հայաստանյան մրցանակ. «Հայակ» 2-րդ ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ այն ճանաչվել է որպես «Լավագույն ֆիլմ»: «Այդ ես չեմ» ֆիլմը Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փարոսի» բանաստեղծական մտահղացման յուրօրինակ շարունակությունն է: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է, աշխարհ, որն իր հակասական դրսևորումներում նույնքան արտասովոր է, որքան հերոսուհու անունը, որից աղջիկը ֆիլմի պատումում համառորեն փորձում է ազատվել:

Ինտերնետային չաթի սենյակներ, բջջային հեռախոսի տեսապատկերներ, սիրային պատմություններ, հոգևոր վերամբարձ երաժշտություն ու այս ամենին տարաշխարհիկորեն հանգուցված, պարզապես անհամատեղելի տարտամ կենցաղային ֆոն: Կինոնկարի յուրօրինակությունը չի խանգարում տարբեր ազգության և ճաշակի հանդիսատեսին իր չափով ընդունել և գնահատել երիտասարդ հայ ռեժիսորի ֆիլմը: Ֆիլմ, որը, Մարիա Սահակյանի խոսքերով, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութ

«Այդ ես չեմ» / "I'm going to change my name" / "Это не я"
Դիտվել է՝ 3428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ