Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«ՀայՖեստը» կմեկնարկի «1927» թատերախմբի բեմադրությամբ

«ՀայՖեստը» կմեկնարկի «1927» թատերախմբի բեմադրությամբ
30.09.2013 | 15:28

«ՀայՖեստ» 11-րդ փառատոնը կմեկնարկի բրիտանական «1927» թատերախմբի «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությամբ:

Այս մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը, հավելում, որ «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությունը ներկայացնում է անիմացիայի և կենդանի խաղի անկրկնելի համադրություն, որն ուղեկցվում է հնչյունային ինքնատիպ ձևավորմամբ: Այս ոճի շնորհիվ թատերախումբը դասվել է վերջին հինգ տարում ամենից շատ քննարկվող խմբերի շարքին: Հանդիսատեսի հայացքի ներքո թատրոնն ու կինոն միավորվում են` ստեղծելով միանգամայն յուրահատուկ և հրաշալի ներկայացում, որի բեմադրման համար թատերախմբից պահանջվել է 18 ամիս:
Ներկայացումը շրջել է Փարիզում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և այլուր: Հոկտեմբերի 1-ին և 2-ին այն կներկայացվի հայ հանդիսատեսի դատին` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Հոկտեմբերի մեկին ժամը 13.00-ին Կ. Ստիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա ՀայՖեստ փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս: Մասնակցում են ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը և «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» ներկայացման դերասան Լյուվիս Բարֆութը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ