«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Տեղի կունենա սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը

Տեղի կունենա սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը
15.10.2013 | 14:34

Հոկտեմբերի 25-26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ Առողջապահության նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ Երևանում կկազմակերպեն սրտաբանության Եվրակովկասյան 4-րդ համաժողովը: Համաժողովն ամենամյա է, յուրաքանչյուր տարի համաժողովին մասնակցում են շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության, սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև՝ նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը:

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ