«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ձեզ կօգնի Ջոկոնդան

Ձեզ կօգնի Ջոկոնդան
07.11.2013 | 11:17

Իտալական Արվեստի հիմնադրամի ներկայացուցիչները քաղցկեղով հիվանդների աջակցման գործընթաց են սկսել: Իրենց բարեգործական ակցիայի խորհրդանիշ նրանք ընտրել են Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդային` մի թեթև սրբագրելով հանճարեղ իտալացու կտավը. մոնա Լիզան զրկվել է մազերից: Իտալացիները ցանկանում են ընդգծել մարդու գեղեցկությունը, որ անփոփոխ է մնում արտաքին փոփոխություններից: Իսպանական «El Mundo»-ն գրում է, որ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի ներգրավումը հասարակության ուշադրությունը քաղցկեղով հիդանդների վրա սևեռելու նպատակ ունի: Նախագծի հեղինակները կոչ են անում ընդգծել կյանքի գեղեցկությունն ու հմայքները, որ անհրաժեշտ է պահպանել մինչև վերջին պահը:

Դիտվել է՝ 2744

Մեկնաբանություններ