Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Մենք քիմիկոսներ չենք, որ հանգիստ փորձեր անենք»

«Մենք քիմիկոսներ չենք, որ հանգիստ փորձեր անենք»
18.11.2013 | 14:20

Ստեղծագործական միությունների համագումարները մեծ մասամբ աղմկոտ են, տարաձայնությունները երբեմն վերածվում են վեճուկռվի, ընդհուպ` անձնական վիրավորանքների: Ի՞նչ է սպասվում թատերական գործիչների համագումարից:

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ նշեց, որ իրենք քիմիկոսներ չեն, որ հանգիստ փորձեր անեն, բռնկումներ էլ կլինեն: «Ես դեմ եմ աղմուկ-աղաղակին, այդ ամեն ինչը կարելի է, իհարկե, ավելի մեղմ անել, բայց չես կարող ասել` դու մի քիչ կամաց խոսիր, դու պահանջներդ մի քիչ պակասեցրու, մարդիկ են, անհատականություններ են: Եվ հետո մի մոռացեք, որ բոլորին թվում է, թե իրենք ամենալավ գրողն են, ամենալավ նկարիչը, ամենալավ դերասանը: Այս խնդիրը կա, բայց պետք է մեղմ վերաբերվել, լրատվամիջոցներն էլ ֆիքսում են այն մարդուն, ով աղմկում է: Հանգիստ, մեղմ նստած մարդիկ կան, նրանց հետ խոսեք, նրանց նկարահանեք»,- ասաց պարոն Ղազանչյանը, անդրադառնալով «աթոռների» հետ կապված խնդրին, ասաց` երանի լիներ այդպիսի մի խնդիր, և Հակոբը թողներ միության ղեկավարի պաշտոնը: «Որովհետև ես այդպիսի աշխատանք չեմ կարող պատկերացնել, նա ընտանիք ունի, չի կարելի մի շաբաթ առաջ լինել Ստեփանակերտում, երեք օր առաջ Թբիլիսիում»,- պարզաբանեց նա: irates.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ ժամանակ այնպես չի եղել, որ թատրոնները խնդիր չունենան, խնդիրները շատ են. կա և հանդիսատեսի խնդիր, և աշխատավարձի, և շատ այլ խնդիրներ: Անդրադառնալով «Իսկ լավ դերասանի խնդիր նույնպե՞ս ունենք» հարցին` պատասխանեց, որ դա պայմանավորված է մնացած բոլոր խնդիրներով: «Պիտի վարձատրվես, ամեն ինչ ունենաս, որ անես հարյուրապատիկ ավելին»,- ասաց Երվանդ Ղազանչյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ