Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Մենք ցանկանում ենք զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը

Մենք ցանկանում ենք զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը
11.12.2013 | 12:25

Բրյուսելում ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստում անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը: «Հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա` մենք ցանկանում ենք զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն արտացոլված է Վիլնյուսյան գագաթնաժողովի` Հայաստանի և Եվրամիության համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաև բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ մեր փոխանակած նամակներում»,- նշել է նա: Ըստ նախարարի` Հայաստանը շարունակելու է աշխատել ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով. «Եվրամիության շարունակական աջակցությունը կարող է գործիք հանդիսանալ` Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով»:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ