Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
22.01.2014 | 12:57

«Փայլուն կոմպոզիտոր, փայլուն դաշնակահար, սիրելի հարևան և շատ տարիների հավատարիմ ընկեր` ահա թե ով է եղել ինձ համար մեծն Առնոն, որը, չնայած վաղաժամ մահվան, հասցրեց անել նշանակալի ներդրում իր ժամանակի երաժշտության մեջ:

ՄՍՏԻՍԼԱՎ ՌՈՍՏՐՈՊՈՎԻՉ

Հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921-ին: Դեռևս մանկապարտեզում այլ երեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգում է Արամ Խաչատրյանն ու խորհուրդ տալիս լրջորեն նվիրվել երաժշտությանը: Նա միշտ սիրով է հիշել այդ հանդիպումը. «Մի անգամ եկավ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի: Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի Խաչատրյանն էր»:
Ընդամենը 9 տարեկանում գրում է առաջին` «Պիոներական քայլերգ» ստեղծագործությունը, որ հրատարակվում է Եղիշե Չարենցի աջակցությամբ և ճանաչում բերում փոքրիկ Առնոյին: 1947-ին Պրահայում կայացած Երիտասարդության առաջին միջազգային փառատոնում բարձր է գնահատվում ու մրցանակի է արժանանում նրա «Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգը:
Բաբաջանյանի «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերը Պրահայում կայացած դեմոկրատական երիտասարդության համաշխարհային փառատոնում (1947) արժանացել են առաջին մրցանակի: Լայն ժողովրդականություն է վայելում «Հայկական ռապսոդիա»-ն (համահեղինակ` Ա. Հարությունյան): Նորարարական բնույթ է կրում «Պոլիֆոնիկ սոնատը»: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները` «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացու հյուսիսից», «Ամպրոպի արահետով» և այլն:
Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003-ին կանգնեցվել է հուշարձանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ