Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Խնամիները` շեքսպիրյան հորձանուտում

Խնամիները` շեքսպիրյան հորձանուտում
04.04.2014 | 00:52

Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը, որպեսզի բոլորին և առաջին հերթին իր անմիջական ղեկավարությանն ապացուցի, որ ինքը ոչ մի կապ չունի վարչապետի ու շուրջօրյա հավաքների, խորհրդարանում արագաչափերի ու կարմիր գծերի քննարկումների, այդ թվում՝ Դուբայում ԲՀԿ առաջնորդի «տված խաղերի» հետ, Ծառուկյան-Աբրահամյան ընտանիքը քաղաքական թատերաբեմում վերջին օրերին բեմադրում է շեքսպիրյան Կապուլետիների ու Մոնտեքյուների դասական պատմությունը, իբր իրենց հարաբերություններն այնքան են սրվել, որ դա անդրադարձել է նույնիսկ զավակների հարաբերությունների վրա. սա են վերջին օրերին կաթեցնում նրանց մերձավորները լրագրողների ականջներին: Խնդիրն իսկապես նուրբ է, սակայն բոլորովին այլ կողմից. հերթական անգամ փորձ է արվում դեժավյուի գնալ. բանն այն է, որ «բարիկադների» գնացողներն ունեն չբարձրաձայնված ծրագիր` նախագահի իմպիչմենտ, որը գործի կդնեն, երբ իրենց շուրջօրյա պայքարը հասնի պիկին, և ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ «առնետվեն» դեպ ԲՀԿ, սկսվի իմպիչմենտի գործընթաց` նույն 1998-ի սցենարով, որի դեպքում նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նույն ինքը` ԱԺ նախագահը, որին ԲՀԿ-ն ու յուր սատելիտները փորձում են «մաքուր» պահել այս պահին` վերը նշված «բեմադրությամբ»։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ