Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Օպերայի թատրոնի նոր տնօրենը

Օպերայի թատրոնի նոր տնօրենը
07.04.2014 | 17:41

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում՝ թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել էին 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ էին անցել 3-ը: Հարցազրույցի փուլը հաղթահարել էին Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը:
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, ով մրցութային հանձնաժողովի նախագահն էր, «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Արզումանյանն ավելի քան 10 տարի Եգիպտոսում աշխատել է որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար: «Հետաքրքիր էր այն փաստը, որ կարծես թե Անդրանիկ Արզումանյանը ոչ մեկի ծանոթ չէր, բայց հաշվի առնելով կենսագրականը, անցած ճանապարհը, կրթությունը, կարելի է ասել, որ նա նաև մշակույթի գործիչ է»,- նշեց Դավիթ Ղազարյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. – Զրույցի մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ