Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեկնարկեցին դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացները

Մեկնարկեցին դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացները
14.10.2014 | 12:34

Հոկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում մեկնարկեցին Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցած դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացները` 20 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ: Առաջին խմբում ընդգրկված է 29 կարգադրիչ: Հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 14-ը հատուկ ուսուցմանը ընդհանուր հաշվով մասնակցելու է 251 դատական կարգադրիչ:

2-օրյա ուսուցման շրջանակում դատական կարգադրիչները ծանոթանալու են հրազեն և հատուկ միջոցներ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոններին, ինչպես նաև հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, նաև այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությանը: Ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում հրազենի և հատուկ միջոցների կիրառմանը:
Հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը կազմակերպում է Արդարադատության ակադեմիան, որը սահմանված է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով:

Դիտվել է՝ 4324

Մեկնաբանություններ