Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

5 մլրդ դոլարի ռուսական զենք Բաքվին

5 մլրդ դոլարի ռուսական զենք Բաքվին
15.10.2014 | 13:46

Պաշտոնական այցով Ադրբեջանում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Պաշտոնական այցի ծրագիրը հագեցած էր, ռուսական և ադրբեջանական մամուլի տեղեկություններով՝ բանակցվել է և զենքի վաճառքի հարցը: «Կոմերսանտ»-ը գրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսաստանյան Бал-Э ափային հրթիռային համակարգով: Ըստ «Կոմերսանտ»-ի՝ 2010-2012 թթ. պայմանագրեր են ստորագրվել С-300ПМУ-2 զենիթահրթիռային երկու դիվիզիոնի, Тор-2МЭ զենիթահրթիռային համակարգի երկու մարտկոցի, ավելի քան 70 ուղղաթիռի, 100 Т-90С տանկի, 100 միավոր БМП-3-ի, Мста-С հրետանային սարքի, Смерч համակարգի ձեռքբերման վերաբերյալ: Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ դոլար, մինչև տարեվերջ Մոսկվայից Բաքվի գնած զենքի արժեքը կկազմի 5 մլրդ դոլար:

Դիտվել է՝ 3416

Մեկնաբանություններ