Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտարարել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը

Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտարարել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը
13.11.2014 | 17:18

Ադրբեջանի արտգործնախարարությունը նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ ոչ թռիչքային գոտի հայտարարելով «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»: Ադրբեջանի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, որ միջադեպի պատասխանատվությունը կրում է հայկական կողմը: «Լարվածության աճի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով, ինչպես բազմիցս հայտարարվել է Ադրբեջանի կողմից, իրադրության լարվածության պատասխանատվությունը ամբողջովին Հայաստանի վրա է»՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Դիտվել է՝ 3159

Մեկնաբանություններ