Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ճիշտ կլինի, որ պատասխանի Դուրգարյանը»

«Ճիշտ կլինի, որ պատասխանի Դուրգարյանը»
10.02.2015 | 01:37

Օպերային թատրոնում սկանդալային իրավիճակ է: Պատճառը Անտոնիո Կոնսալեսի չկայացած համերգն է: Համերգի կազմակերպիչները փաստում են, որ ստեղծված վիճակի պատճառը Կոնսալեսի և թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի միջև լարվածություն է եղել, իսկ ավելի ճիշտ` Դուրգարյանի «դիտավորյալ» պահվածքը:

Փորձեցինք պարզել, թե ինչ գիտի կատարվածի մասին օպերային թատրոնի տնօրենությունը և, առհասարակ, ինչ դիրքորոշում ունի թատրոնի տնօրենը:

Օպերային թատրոնի հասարակության հետ կապերի բաժնից irates.am-ին փոխանցեցին, որ պաշտոնական հայտարարություն արդեն արել են, տեղեկացնելով, որ Կոնսալեսը հրաժարվել է ելույթ ունենալուց:

«Ի՞նչ պարզաբանումներ են լինելու այսուհետ» հարցին անդրադառնալով` պատասխանեցին, որ Կարեն Դուրգարյանը լրագրողներին խոստացել է ներկայացնել իր տարբերակը. «Եթե հակառակ կողմը ներկայացրել է իր տեսակետը, խնդիրն էլ եղել է պարոն Դուրգարյանի հետ և ոչ թե տնօրենության, բնականաբար, ճիշտ կլինի, որ պատասխանի Դուրգարյանը: Տնօրենության տեսակետն էլ ի՞նչ: Կարեն Դուրգարյանը թատրոնի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է , երկրում հարգված, պատասխանատու անձնավորություն»:
Նշվեց նաև, որ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ամեն ինչ արել է, որ այս համերգը կայանա: Միայն թե պարզ չէ, Կարեն Դուրգարյանի պարզաբանումներից հետո կհանդարտվե՞ն անառողջ կրքերը, մտահոգ անձանց կբավարարե՞ն գլխավոր դիրիժորի մեկնաբանությունները:

Իտալացի դաշնակահարի հայաստանյան հաջորդ համերգը նախատեսվում է երկու ամիս հետո` ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ