Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Իշխանության ձգտելը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների

Իշխանության ձգտելը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների
22.03.2015 | 13:28

Ձգտումն օգնում է բարձրանալ կարիերայի աստիճանով, սակայն առաջնորդ դառնալու չափազանց մեծ ձգտումը վնասակար է առողջության համար: Յուտայի համալսարանի հետազոտողները հարցում են անցկացրել վերջին կուրսի 500 ուսանողների շրջանում և համեմատել են շփման թշնամական-գերիշխող և ընկերական-գերիշխող ոճերը: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ ուսանողները, որ ընդգրկվել են թշնամական-գերիշխող խմբում, հայտնել են միջանձնային սթրեսի բարձր մակարդակի մասին: Ընկերական-գերիշխող խմբում ընդգրկված ուսնողները, որպես կանոն, բարձր են դասել իրենց սոցիալական կարգավիճակը: Երկու ոճով էլ շփվողները հակված են իշխանության հասնելուն: Հոգեբանները չափել են 180 ուսանողի զարկերակային ճնշումը այլ մարդկանց հետ շփման ընթացքում՝ նրանց խնդրելով իրենց հարգալից կամ գոռոզ պահել: Թշնամական-գերիշխող խմբի ուսանողների ճնշումը բարձր է եղել գոռոզ մարդկանց հետ շփվելիս, սակայն նրանք բավականին հանգիստ էին հարգալից շփվողների պարագայում: Իսկ բարձր զարկերակային ճնշումը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հիմնական պատճառներից մեկն է:

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ