Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Նախարարը դժգոհ չէ

Նախարարը դժգոհ չէ
19.06.2015 | 00:10

«Շատ գոհ եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ գնահատելով Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերին մեր հավաքականի մասնակցությունը։ Աստված տա, մեր հավաքականը մեդալներով ծանրաբեռնված վերադառնա, սակայն ճի՞շտ էր Հայաստանի մասնակցությունն այս խաղերին, չէ՞ որ Ադրբեջանում արգելված է անգամ «Հայաստան» բառը լրատվամիջոցներում գործածելը։ «Չպետք է քաղաքականությունը խառնել սպորտային խաղերի հետ»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց նախարարը, թեև նկատենք, որ աշխարհում սպորտը սերտորեն միահյուսված է մեծ քաղաքականությանը։ «Սա սպորտ է, և եթե Եվրոպական խաղերն առաջին անգամ են կազմակերպվում Ադրբեջանում, չի նշանակում, որ այն Ադրբեջանի սեփականությունն է։ Եվրոպական խաղերը միջազգային օլիմպիական կոմիտեի սեփականությունն են»,- պարզաբանեց Գաբրիել Ղազարյանը։ Ինչ վերաբերում է միջազգային լրատվամիջոցների արձագանքին, ըստ որոնց, Ադրբեջանում վատ են վերաբերվում մեր պատվիրակության հետ, նախարարը հերքեց այդ խոսակցությունները, և վստահեցրեց, որ նման բան չկա։ Այդ դեպքում ինչ է ստացվում. միջազգային լրատվամիջոցները փորձում են սրե՞լ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ «Ես նման բան չգիտեմ և վստահ ասում եմ այն, ինչ կա»,- ասաց նախարարը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ