Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայաստանն արձանագրել է առաջընթաց ՏՏ բնագավառում

Հայաստանն արձանագրել է առաջընթաց ՏՏ բնագավառում
13.10.2015 | 12:23

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը:
«Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: 2008-2014-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ոլորտում կառավրության արդյունավետ քաղաքականությամբ»՝ ասել է վարչապետը։ Հովիկ Աբրահամյանի խոսքով, անցյալ տարի ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: «Արդյունքում ոլորտում ընդամենը մի քանի ամսում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ և 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղեր»,- նշել է կառավարության ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏՏ ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը և նշել, որ վերջին տարիներին հիմնվել են ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ։ «Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը»,- շեշտել է վարչապետը։

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ