Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի «Արջուկ-լրջուկ» գրքի շնորհանդեսը: Մանկական հեքիաթը մոռացությունի փրկելու առաքելությունը ստանձնել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը:
Ի թիվս այլ մտավորականների` միջոցառմանը ներկա էր սիրված երգահան Ռոբերտ Ամիրխանյանը, ով Դեմիրճյանի հանրահայտ «Պույպույ մուկիկ» հեքիաթի հիման վրա նկարահանած մուլտֆիլմի երգի հեղինակն է: Ռոբերտ Ամիրխանյանը հանդիսությանը ներկա փոքրիկներին առաջարկեց երգել սիրված մուլտֆիլմի երգը: Մոռացության մատնված «Արջուկ-լրջուկը» նույնպես արժանացավ երգահանի ուշադրությանը:
Պատմությունը ցույց է տալիս՝ Արևմուտքի փորձերը ամրապնդվելու Հարավային Կովկասում մշտապես իրավիճակային բնույթ են կրել։ 18-րդ դարում Կովկասը դարձավ ռուս-թուրքական ու ռուս-իրանական պատերազմների թատերաբեմ: Այդ պատերազմների արդյունքում ակնհայտորեն ուժեղեցան Ռուսաստանի դիրքերը, իսկ Ադրիանապոլսի ու Թուրքմենչայի պայմանագրերը փաստացի ձևավորեցին տարածաշրջանի աշխարհաքաղաքական համակարգը...