Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Արքայազն Հարին գտել է արքայադուստր Մարիա Օլիմպիային

Արքայազն Հարին գտել է արքայադուստր Մարիա Օլիմպիային
19.01.2016 | 11:59

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին նոր սիրավեպ է սկսել Հունաստանի արքայադստեր` Մարիա Օլիմպիայի հետ: The Daily Mail-ը գրել է, որ 31-ամյա Հարին 19-ամյա Մարիա Օլիմպիայի հետ ծանոթացել է արքայադուստր Բեատրիսի շնորհիվ: Հարին «կորցրել է գլուխն» ու սկսել է հանդիպել հույն արքայադստեր հետ։ Նրանք պատրաստվում են միասին մեկնել Շվեյցարիա` դահուկ քշելու։ Արքայազն ՈՒիլյամը և նրա կինը` Քեյթ Միդլթոնը, շատ են հավանել Մարիա Օլիմպիային ու կարծում են, որ նա հիանալի հարսնացու է Հարիի համար: Նյու Յորքում ծնված ու Լոնդոնում կրթություն ստացած արքայադուստրը ընտանիքի առաջնեկն է, ունի 4 եղբայր։

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ