ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Հայաստանում է Միացյալ Թագավորության ԶՈՒ պատվիրակությունը

Հայաստանում է Միացյալ Թագավորության ԶՈՒ պատվիրակությունը
29.06.2016 | 23:06

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ ՈՒելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:


«160-րդ ՈՒելսյան բրիգադը Հայաստանի պաշտպանության նախարարության գործընկերն է և արդեն երկու տարի է Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցություն և փորձի փոխանակում է իրականացնում մի շարք ոլորտներում»,- ասված է նախարարության այսօրվա հաղորդագրությունում։


Բրիտանական պատվիրակությունն այցելել է Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի և Հայաստանի զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման շրջանակում կրտսեր հրամանատարական կազմի վերապատրաստմանն ուղղված փուլային դասընթացի անցկացման վայր։

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ