Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Քիչ անալի էր, խանձահամն էլ ավելացավ

Քիչ անալի էր, խանձահամն էլ ավելացավ
22.07.2016 | 00:56

Արդեն հինգերորդ օրն է՝ Էրեբունի թաղամասը, մասնավորապես Խորենացու փողոցը, բառի բուն իմաստով, կաթվածահար վիճակում է: Անջատված են հոսանքը, ջուրը, գազը, գումարած ինտերնետ ծառայությունների և հեռախոսային կապի խափանումը:


Պարզ է, որ այս ամենը հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Վերջիններիս նպատակը զինված հարձակում իրականացրած անձանց կատարյալ մեկուսացման մեջ պահելն է: Ասել է` իրավապահ մարմինները փորձում են բոլոր հնարավոր ձևերով սահմանափակել ապստամբների կապն արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև թույլ չտալ դեպքի վայրից օնլայն ռեժիմով ինֆորմացիա տարածել:


Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինների այս գործողությունները լուրջ դժգոհություն են առաջացրել ինչպես սպառողների (ապացույցը՝ Սարի թաղի դեպքերը), այնպես էլ կապ և ինտերնետ ծառայություններ ապահովող ընկերությունների շրջանում: Վերջիններիս մտահոգությունն ավելի մեծ է, քանի որ, անկախ ստեղծված հանգամանքներից, բաժանորդներն ինտերնետ կապից միշտ էլ դժգոհել են: Այստեղ են ասել` քիչ անալի էր, խանձահամն էլ ավելացավ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ