Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հոնկոնգյան գրիպը հասե՞լ է Հայաստան

Հոնկոնգյան գրիպը հասե՞լ է Հայաստան
19.11.2016 | 10:14

Վերջին 10-15 օրերին Հայաստանում A տիպի H3 ենթատեսակի վիրուսի շտամ է արձանագրվել: Մինչ այդ Հայաստանում գրիպի վիրուս չի բացահայտվել՝ մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Նրա խոսքով՝ գրիպի վիրուսի այլ ենթատեսակներ Հայաստանում չեն գրանցվել: Վերջին 10 օրերին ոչ կտրուկ, բայց հիվանդացության ակտիվացում է նկատվում 0-14 տարեկան երեխաների շրջանում, որ աշնանային արձակուրդից հետո վերադարձել են դպրոցներ:

Արտավազդ Վանյանը հավելեց, որ գրիպի բռնկում կամ համաճարակ չկա, համաճարակային շեմի մեկանգամյա գերազանցում է արձանագրվել: Շեմի գերազանցում առավելապես նկատվում է 0-5 տարեկանների տարիքային խմբում, որոնց հետևում է 5-14 տարեկանների խումբը, այնուհետև՝ 26-36 տարեկաններինը: 65 տարեկանից բարձր տարիքային խմբում ամենացածր ցուցանիշներն են: Այսպիսին են դպրոցական և նախադպրոցական հաստատություններում, առաջնային օղակի հաստատություններում և հիվանդանոցներում կենտրոնի անցկացրած մոնիթորինգի արդյունքները:
Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում և ամբողջ եվրոպական տարածաշրջանում իրավիճակը համապատասխանում է տարվա այս եղանակի օրինաչափ ընթացքին: ԱՀԿ-ի տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում հիմնականում տարածված է A տիպի H3 ենթատեսակի վիրուսը, որը գրանցվել է բոլոր հետազոտված դեպքերի 3,6 %-ի պարագայում:
Ռուսաստանում և Վրաստանում գրեթե նույն իրավիճակն է: Վրաստանի գործընկերներից կենտրոնի ստացած տվյալների համաձայն՝ հարևան երկրում նույնպես երեխաների շրջանում հիվանդացության ակտիվացում է նկատվել:
Ռուսաստանում, Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, 11 շրջաններում գրիպի AH3N2 վիրուս է բացահայտվել՝ հոնկոնգյան գրիպը: Մեկ ամիս առաջ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում հոնկոնգյան գրիպի վիրուսներ չեն գրանցվել, բայց կարող է Ռուսաստանից հետո մեկ ամիս անց Հայաստան հասնել: Արտավազդ Վանյանի խոսքով՝ Հայաստանում բռնկում սպասվում է դեկտեմբերի վերջին, երբ աշխատանքային միգրանտները սկսում են ամանորյա տոների նախաշեմին տուն վերադառնալ:

Դիտվել է՝ 2344

Մեկնաբանություններ